Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Լեղուղիների դիսկինեզիա

Լեղուղիների տոնուսի և շարժականության ֆունկցիոնալ խանգարումն է, որը լինում է`

  1. առաջնային և
  2. երկրորդային։

Առաջնային դիսկինեզիաները նյարդահումորալ կարգավորող մեխանիզմների խանգարումների (նևրոզ, ներզատական խանգարումներ, ընդհանուր ալերգոզ և այլն) արդյունք են։ Երկրորդային դիսկինեզիաները զարգանում են ստամոքսաաղիքային համակարգի հիվանդությունների հետևանքով և ուղեկցում են նրանց (գաստրիտ, դիզենտերիա, սալմոնելոզ, հեպատիտ և այլն)։
Տարբերում են դիսկինեզիայի 2 հիմնական ձև՝

  1. հիպերտոնիկ-հիպերկինետիկ և
  2. հիպոտոնիկ-հիպոկինետիկ։

Շարժումների խանգարման (պերիստալտիկայի) հիպերտոնիկ ձևը բնորոշվում է լեղապարկի գերլարվածությամբ, որը հաճախ զուգակցվում է Լյուտկենսի և Օդդի սեղմակների գերտոնուսով։ Դիսկինեզիայի այս ձևին յուրահատուկ են նոպայաձև բնույթի ցավերը, որոնք, որպես կանոն, կապված են ֆիզիկական լարվածության կամ բացասական հուզումների հետ։ Ցավերը տեղակայվում են աջ թուլակողում, ունեն կծկանքային, ծակող, կտրտող բնույթ։ Ցավային համախտանիշի ընդհատումների ժամանակահատվածում երեխաները սովորաբար գանգատներ չեն ունենում։

Դիսկինեզիայի հիպոտոնիկ-հիպոկինետիկ ձևը բնորոշվում է լեղապարկի և Օդդի սեղմակի հիպոտոնիկ վիճակով։ Այս ձևի դեպքում ցավային համախտանիշը աջ թուլակողում ունի ավելի մշտական և պարբերաբար ուժեղացող բնույթ։ Լեղապարկի շրջանի շոշափման ժամանակ որոշ դեպքերում ոչ ուժեղ ցավոտություն է հայտնաբերվում։ Երեխաների մոտ շատ հաճախ հանդիպում է դիսկինեզիայի հիպոտոնիկ ձևը (Վ.Ա. Աստվածատրյան, Ա.Վ. Մազուրին, Ա.Մ. Զապրուդնով)։

Հիվանդության ախտորոշումը հաստատվում է արտազատվող լեղու լաբորատոր ուսումնասիրությամբ։ Կիրառում են ֆրակցիոն դուոդենալ զոնդավորում։ Առանձնացվում են լեղազատման խանգարման հետևյալ տարբերակները՝

  1. հիպերտոնիկ,
  2. հիպերկինետիկ,
  3. հիպոտոնիկ,
  4. հիպոկինետիկ։

Պերորալ խոլեցիստոգրաֆիան և ներերակային խոլեգրաֆիան հնարավորություն են տալիս հաստատելու լեղապարկի հիվանդության ֆունկցիոնալ բնույթը։ Հիպերտոնիկ-հիպերկինետիկ ձևի դեպքում լեղամուղ միջոցի կիրառումից հետո լեղապարկի արագացած կծկումներ են հայտնաբերվում։ Հիպոտոնիկ-հիպոկինետիկ ձևի դեպքում լեղապարկը մեծացած է, իսկ նրա դատարկումը՝ դանդաղած։ Լեղուղիների դիսկինեզիաների դեպքում բորբոքային նշանները (տենդ, լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի բարձրացում և այլ լաբորատոր ցուցանիշներ) բացակայում են։ Դիսկինեզիայի մասին, որպես հիվանդության ինքնուրույն ձև, կարելի է մտածել այն դեպքերում, երբ լեղապարկում և լեղուղիներում օրգանական փոփոխություններ չեն հայտնաբերվում։

Լեղուղիների երկրորդային դիսկինեզիաներն ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի այլ հիվանդություններով և սովորաբար վերանում են միայն հիմնական հիվանդության բուժումից հետո։

Դիսկինեզիաների ընթացքը երկարատև է և ժամանակի ընթացքում` կապված լեղու կանգի հետ, լեղապարկում և լեղածորաններում կարող են զարգանալ բորբոքային պրոցեսներ։

 

Բուժումը։ Անհրաժեշտ է կարգավորել սննդի ռեժիմը, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան։ Նշանակվում են ֆիզիոթերապևտիկ միջոցներ։

Կապված դիսկինեզիայի ձևից կիրառվում է համապատասխան բուժում։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ